ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իվետան իր գործն արել է, հերթը Շվեդիայի հայ համայնքինն է

Իվետան իր գործն արել է, հերթը Շվեդիայի հայ համայնքինն է
12.05.2016 | 12:55

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրվի «Եվրատեսիլ» մրցույթում, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:
Tert.am-ը ներկայացրել է «Ժառանգության» պատգամավոր, արցախցի Թևան Պողոսյանի կարծիքը. «Կարևոր օր է Իվետայի կյանքում, և պետք է ինքն իր որոշումը կայացնի: Ես նույն հարգանքով կվերաբերվեմ նրա այն որոշմանը, որ նորից ծածանի, և դրա պատճառով Հայաստանին հեռացնեն, ինչպես նաև որոշմանը, որ Իվետան եզրափակչին այնպես փայլուն երգի, որ Հայաստանը հաղթի երգի մրցույթին: Երկու պարագայում էլ մարդը պատրաստվել է, ջանք ու եռանդ է ներդրել, և հիմա շատ դժվար է պատկերացնել, թե էլ ինչ կավելացնի Արցախի դրոշի մեկ անգամ ևս ծածանումը աշխարհում Արցախի ու նրա անկախության մասին ընկալմանը»: Թևան Պողոսյանի խոսքով՝ Իվետան առաջին փուլում իր խնդիրը կատարել է՝ ցույց տալով, որ կա Արցախ, որ Արցախն ունի իր դրոշը:


«Հարցը նրանում է, թե տարբեր շրջանակներում մենք ինչպես ենք օգտագործելու այս ամենը: Տեղ կլինի, որ մենք կօգտագործենք և նույն եվրոպացիներին կհասկացնենք, որ ասում եք՝ մի ծածանեք դրոշ, այն դեպքում, երբ մարդը բացատրեց, թե ես դա անում եմ խաղաղության համար։ Փաստորեն այն դրոշը, որ մարդը բարձրացնում է խաղաղության համար, այդ դրոշի՞ն եք դեմ, խաղաղությա՞նն եք դեմ։ Պետք է երևույթներին նայել և հասկանալ՝ ինչպես ենք կարողանում օգտագործել մեր շահերից ելնելով»,-ասաց նա: Թևան Պողոսյանի կարծիքով, եթե Իվետան հաղթի և հաջորդ տարի «Եվրատեսիլը» տեղի ունենա Հայաստանում, այդ բոլոր երկրներից մարդիկ կգան ու կտեսնեն, որ Հայաստանում ամենուր Արցախի դրոշն է կախած:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը համակարծիք է ֆեյսբուքյան առաջարկների հետ, որ Իվետան իր գործն առաջին փուլում արել է, և հիմա Շվեդիայի հայ համայնքի հերթն է, ովքեր կարող են երգի մրցույթին ներկայանալ Արցախի դրոշներով: «Հայ համայնքին ուղղված նման առաջարկ արդեն աչքովս ընկել է, որ բոլորը Արցախի դրոշներով գնան։ Տեսնեմ, թե ինչ պետք է ասեն հանդիսատեսին, որոնք բոլորն էլ Շվեդիայի քաղաքացիներ են: Այսինքն՝ ընկրկել պետք չէ, և շատ միջոցներ կան, որոնք պետք է օգտագործել: Կա տեսակետ, որ պետք չէ, որ դրա համար չարժե զրկել, դա ավելի մեծ աղմուկ կունենա։ Իվետան, հրաշալի երգելուց բացի, արել է շատ հրաշալի քայլ: Ինքը իր փառահեղ գործն արել է, հիմա հայ հանդիսատեսի հերթն է»,-ասաց նա:


Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ որոշելիքը Իվետայինն է: «Կարծում եմ՝ Իվետան ապացուցեց, որ ինքը շատ-շատ փորձագետներից, հատկապես ֆեյսբուքահայության էքսպետներից շատ ավելի խելացի է և ճիշտ է վարվում, ոնց ինքը ճիշտ կգտնի, թող այդպես էլ վարվի»,-ասաց նա:


Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի առաջարկն է՝ ներկայանալ ապրիլյան պատերազմի զոհերի նկարներով: Ըստ նրա՝ հարթակը պետք է օգտագործել՝ աղաղակելու մարդասպան Ադրբեջանի մասին: «Արցախի թեման պետք է արծարծել, գուցե Գուրգեն Մարգարյանի նկարով դուրս գան այս անգամ էլ: Ես վստահ եմ, որ լրագրողները կհարցնեն, թե ինչու եք այդ նկարներով դուրս եկել, ասեն, որ սա այն հայ սպան է, ում սպանելու համար Ադրբեջանը Սաֆարովին հերոս է դարձրել: Կամ Քյարամի նկարով և ասել, որ սա այն տղան է, որին գլխատել են: Լավ, եթե դրոշը արգելում եք, ուրեմն՝ լուսանկարները: Պետք է նրանց Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ